Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ԽՐԼՈՊՅԱՆ

Մշակութային գործիչ, արձակագիր

20 հոկտեմբեր, 1890 - 22 նոյեմբեր, 1968

Ծնվել է Թուրքիայի Այնթապ քաղաքում: Կրթությունն ստացել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, ապա` Թուրքիայի Կենտրոնական քոլեջում: 1923-27թթ սովորել է Աթենքի համալսարանում։ Ուսուցիչ և տնօրեն է եղել Այնթապի, Հալեպի, Գըրքխանի, Բեյրութի հայկական դպրոցներում։ 1948թ. Բեյրութում հիմնադրել է հայկական ուսուցչանոցը, 1955թ.` Հայկազյան քոլեջի հայագիտական ամբիոնը և մատենադարանը, որն այսօր կոչվում է նրա անունով: Մասնակցել է Հայաստանի հետ մշակութային կապի ընկերության, ներգաղթ կոմիտեի աշխատանքներին, եղել է Այնթապի և Հալեպի աշխատավորական երեկոյան և կիրակնօրյա լսարանների, ուսումնասիրաց ընկերության հիմնադիրներից։ Խմբագրել է «Նոր ավետաբեր» (Հալեպ, 1927-34թթ), «Ավետաբեր» (Բեյրութ, 1949-50թթ) պարբերականները։ Հեղինակել է «Բարոյավեպեր» (1931թ., պատմվածքների ժողովածու), «Ոսկեմատյան» (1950-51թթ) գործերը։ Թղթակցել է «Ժողովրդի ձայն», «Զարթոնք», «Եփրատ», «Հայաստանի կոչնակ» թերթերին և «Սովետական մանկավարժ» պարբերականին։ Մահացել է Բեյրութում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար