ՄԻՀՐԱՆ ԹՈՒՄԱՃԱՆ

Երաժիշտ, ազգագրագետ

21 հոկտեմբեր, 1890 - 28 հոկտեմբեր, 1973

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կյուրին քաղաքում: Եղել է Կոմիտասի «հինգ սաներից»: 1913թ. ավարտել է Կ.Պոլսի համալսարանը: 1910-15թթ երգել է Կոմիաասի «Գուսան» երգչախմբում: 1918-19թթ Ալեքսանդրիայում և Ադանայում կազմակերպել է հայկական երգչախմբեր, 1920-22թթ Փարիզում շարունակել է երաժշտական ուսումը: 1923թ-ից բնակվել է ԱՄՆ-ում, հիմնել «Հայ երգ» խմբերգային ընկերությունը, կատարել Կոմիտասի և Բարսեղ Կանաչյանի խմբերգերը, զբաղվել Արևմտյան Հայաստանի ժողովրդական երգեր և բանահյուսական նյութեր հավաքելով: 1965թ. տեղափոխվել է Երևան, աշխատել Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտում, հավաքած նյութերից կազմել «Հայրենի երգ ու բան» ժողովածուն (1972թ.): Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար