Հակոբ Նաղաշ Հովնաթանյան

Գեղանկարիչ, բանաստեղծ

Գրիգոր Սինանյան

Ջութակահար

Օլգա Սպանդարյան

Լրագրող, մանկավարժ

Երվանդ Երզնկյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչատուր Ազիզյան

Գեղանկարիչ

Տաթևիկ Ղափլանյան

Դերասանուհի

Քեն Դավիդյան

Դերասան

Միխաիլ Ավակով

Բալետի արտիստ, պարուսույց

Սիրանուշ Լազյան

Դերասանուհի

 

 

 

 

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՊԵՐՊԵՐՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

25 մայիս, 1905 - 13 մարտ, 1999

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադանա քաղաքում: 1915թ. հայկական ջարդերի ժամանակ գաղթել է Սիրիայի Հալեպ քաղաք, ապա` Աթենք: 1930թ. ավարտել է Աթենքի կոնսերվատորիայի ջութակի և ստեղծագործական բաժինները, ապա` կատարելագործվել Փարիզում: 1923թ. Աթենքում տեղի է ունեցել առաջին համերգը: Ապա համերգներով հանդես է եկել Մերձավոր Արևելքի երկրներում, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում: 1931թ. եղել է Կիպրոսի Հելենիկ կոնսերվատորիայի դեկանը: 1945թ. Կիլիկիայի կաթողիկոս Գարեգին 1-ինի հրավերով տեղափոխվել է Լիբանան, որտեղ դասավանդել է հայկական դպրոցներում և Բեյրութի պետական կոնսերվատորիայում: 1962թ. տեղափոխվել է ԱՄՆ: Հեղինակել է մի շարք սիմֆոնիկ ստեղծագործություններ` «Շողիկ», «Արևածագին», «Թմկաբերդի առումը», «Թիթեռ» օպերա-բալետը, «Հայկական եկեղեցին», «Խորհուրդ Վարդանանց», վոկալ-սիմֆոնիկ երկեր, ջութակի, թավջութակի կոնցերտներ, ջութակի համար գրված «Հայկական վարիացիաները», ռոմանսներ, խմբերգեր, ժողովրդական մի շարք երգերի մշակումներ: Հեղինակել է «Ռեքվիեմ աերթնամը» (հոգեհանգստյան հավիտենական պատարագ)` նվիրված Հայոց Ցեղասպանության 60-ամյակին (1975թ.), որը գրել է Ե.Չարենցի` Կոմիտասին նվիրված ռեքվիեմի հիման վրա: Բազմաթիվ խմբերգեր և մեներգեր է գրել Սայաթ-Նովայի, Հ.Թումանյանի, Սիամանթոյի, Դ.Վարուժանի, Ե.Չարենցի, Վ.Թեքեյանի բանաստեղծությունների հիման վրա: Հայաստանում հանդես է եկել հեղինակային համերգներով: 1970թ. նշանակվել է ԱՄՆ-ի և Կանադայի հայ գաղթօջախների, Հայկական բարեգործական ընդհանուր միության երաժշտական ընդհանուր տնօրեն: Նրա շնորհիվ է, որ Նյու Յորքում, Բոստոնում, Դեթրոյթում, Լոս Անջելեսում, Մոնրեալում և այլուր կազմակերպվել են մի շարք երգչախմբեր, երգի-պարի անսամբլներ` «Տարոն», «Անդրանիկ», «Սարդարապատ», «Վահագն» և այլն: 1981թ. Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից արժանացել է Կոմիտասի անվան մրցանակի: Մահացել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար