Հայկակ Էկինյան

Հրատարակիչ, լրագրող

Արամ Չարըգ

Բանաստեղծ, թարգմանիչ

Եղիա Հովհաննեսյան

Հրապարակագիր, հայագետ

Սերգեյ Դանիելյան

Օպերային երգիչ

Արթուր Գրիգորյան

Կոմպոզիտոր

Դավիթ Սիրավյան

Գեղանկարիչ

Գևորգ Հակոբյան

Օպերային երգիչ

Աննա Ավանեսյան

Հաղորդավար

 

 

 

 

ՌՈԲԵՐՏ ԱԹԱՅԱՆ

Երաժշտագետ, կոմպոզիտոր

1 նոյեմբեր, 1915 - 5 մարտ, 1994

Ծնվել է Թեհրանում: Եղել է գրողներ Արշակ Աթայանի որդին, Ռաֆայել Աթայանի եղբայրը: 1934-35թթ հոր հետ անհիմն բռնադատվել է՝ մոտ վեց ամիս անցկացնելով Երևանի բանտում, այնուհետև 3 տարի շարունակ գտնվել է ՀԽՍՀ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հսկողության ներքո: 1941թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործության բաժինը: 1944թ-ից դասավանդել է նույն կոնսերվատորիայում, որտեղ եղել է երաժշտության տեսության ամբիոնի վարիչը (1977թ-ից` պրոֆեսոր): Ուսումնասիրել է հայկական ժողովրդական և միջնադարյան երաժշտություն, խազային նոտագրություն, կազմել և խմբագրել Կոմիտասի երկերի ակադեմիական հրատարակությունը, գրել կամերային գործիքային և վոկալ երկեր, մշակել ժողովրդական և գուսանական երգեր, միջնադարյան մեղեդիներ: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1962թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար