
Հովսեփ Վարդանյան
Գրող, պատմաբան

Փառնակես
Դրամատուրգ

Ահարոն Ստեփանյան
Լրագրող, հրապարակախոս

Գրեգոր Ասլան
Դերասան

Այծեմնիկ Զարդարյան
Քանդակագործ

Աղասի Բադալյան
Դերասան

Արթուր Փինաջյան
Գեղանկարիչ

Շավիղ Գրիգորյան
Արձակագիր, գրականագետ

Արա Հարությունյան
Քանդակագործ

Ռաֆիկ Բոշյան
Ճարտարապետ

Վերա Ասլանյան
Թարգմանիչ

Կարո Մկրտչյան
Գեղանկարիչ

Արմեն Շեկոյան
Բանաստեղծ, արձակագիր

Գագիկ Ռոստոմյան
Դերասան

Սոնա Հովհաննիսյան
Դիրիժոր

Առնո Խայաջանյան
Կինոռեժիսոր
ՎԱՐԴԳԵՍ ՏԱԼՅԱՆ

3 հուլիս, 1896 - 1 հուլիս, 1947
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Եղել է գուսան Շերամի որդին, բանաստեղծ Վազգեն Տալյանի եղբայրը: 1926թ. ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիայի Սարգիս Բարխուդարյանի ստեղծագործական դասարանը, ավելի ուշ ուսանել Վ.Շչերբաչյովին: 1924թ. ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1924-27թթ դասավանդել է Թիֆլիսի Հայարտյան երաժշտական ստուդիայում, 1927-34թթ` թիվ 3 երաժշտական տեխնիկումում, որտեղ 1933թ-ից եղել է նաև տնօրենը: 1933-34թթ եղել է Վրաստանի կոմպոզիտորների միության հայկական սեկցիայի նախագահը: 1934թ-ից բնակվել է Երևանում, դասավանդել կոնսերվատորիայում, ղեկավարել ստեղծագործական դասարանը (1945թ-ից` պրոֆեսոր): Եղել է կոմպոզիցիայի դասավանդման հայ սովետական դպրոցի հիմնադիրը: Հատկապես մեծ է նրա վաստակը կոմպոզիտորների ուսուցումը ազգագրական երաժշտության հիմքով տանելու գործում: Սաներից են Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանը, Արամ Մերանգուլյանը, Ադամ Խուդոյանը և այլք: Ստեղծագործել է տարբեր ժանրերում, հիշատակելի են` լարային կվարտետը (1935թ.), ջութակի սոնատը (1944թ.), դաշնամուրային տրիոն (1946թ.), «Ռուշանի քարափը» օպերան (ըստ Ն.Զարյանի, անավարտ, 1938թ.), մանկական ժանրային երգերի շարքը` դաշնամուրի նվագակցությամբ (1943թ.), «Գյուլիզար» երաժշտական դրաման (կատարվել է Թիֆլիսում, 1920թ.), «Կոլխոզական» («Լիություն») վոկալ-սիմֆոնիկ պատկերը (1942թ.), «Հայաստան» երգը երգի-պարի անսամբլի համար: Գրել է նոր կենցաղի թեմաներով մասսայական երգեր, ռոմանսներ ու խմբերգեր, կամերա-գործիքային երկեր, կատարել ժողովրդական և աշուղական երգերի մշակումներ: Նրա ստեղծագործությունը բնորոշվում է ժողովրդա-ազգագրական հենքով, վառ արտահայտված մեղեդայնությամբ, բոլոր ժանրերում երգային տարերքի գերիշխանությամբ, ազգային երաժշտությունից բխող հյութեղ հարմոնիայով: Մահացել է Երևանում: