ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիրիժոր

Ծնվել է 1945թ. հունվարի 15-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1974թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը: Դիրիժորի կարիերան սկսվել է 1975թ., երբ հիմնել և ղեկավարում է Մենակատարների անսամբլը, որը 2008թ. ստացել է պետական կարգավիճակ: 1979-90թթ եղել է Երևանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նրա գլխավորությամբ են անցել հայաստանյան բազմաթիվ փառատոներ ու մրցույթներև նրա մեկնաբանմամբ հայաստանցի ունկնդիրն առաջին անգամ է ծանոթացել Ստրավինսկու, Շնիտկեի, Վարեզի, Հենցի, Այվզի, Կոկկոնենի, Նորդգրենի և կոմպոզիտորական արվեստի համաշխարհային դասական այլ հեղինակների գործերին: 1992-2010թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1994-2000թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատորնի դիրիժոր: Որպես հրավիրյալ դիրիժոր, հանդես է եկել Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում: 2003-07թթ Էկվադորի կառավարության հրավերով աշխատել է տեղի համալսարանում և ղեկավարել այդ երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը: Պարգևատրվել է մի շարք մեդալներով, պարգևներով: 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար