ԱՐԵԳ ԼՈՒՍԻՆՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1935թ. մարտի 20-ին, Ախալցխայում: 1952-56թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում` Էդվարդ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանում, 1956-61 թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Գրիգոր Եղիազարյանի, Ղազարոս Սարյանի կոմպոզիցիայի դասարաններում: 1953-2004թթ դասավանդել է Երևանի պետական հումանիտար քոլեջում, 1992-2003թթ եղել է ամբիոնի վարիչ: 1962-64թթ համատեղության կարգով դասավանդել է նաև Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1969-70թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության պատասխանատու քարտուղարը: 1971թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի երաժշտության տեսության, դասավանդման մեթոդիկայի և նվագարանների ամբիոնում (2000թ-ից` պրոֆեսոր): Հեղինակել և տպագրել է երաժշտությանը վերաբերող մի շարք գործեր` «Երաժշտությունը մանկապարտեզում» ձեռնարկ, «Լարային կվարտետ թիվ 1», «Լույսը հաղթության», «Հայկական ժողովուրդական մեղեդիների մշակումներ», 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների Երաժշտություն առարկայի դասագրքեր և դրանց ձեռնարկը, «Աֆորիզմներ և փիլիսոփայական մտորումներ» և այլն: 1966թ-ից Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ է: 2010թ. պարգևատրվել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի մեդալով և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2011թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: