Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ԷՄՄԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դերասանուհի

26 օգոստոս, 1915 - 16 փետրվար, 1989

Էմմա Մելիքյան

Ծնվել է Էնգելիում: Բեմական գործունեությունն սկսել է 1934թ-ից, Երևանի բանվորական թատրոնում: 1936-44թթ Ամիրբեկյան ազգանունով եղել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի առաջատար դերասանուհիներից, որտեղ 1939թ. խաղացել է Գիքորի դերը Հ.Թումանյանի «Գիքոր»-ում: 1944թ-ից եղել է Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանուհի: Անձնավորել է դրամատիկ, կատակերգական և բնութագրական դերեր մի շարք ներկայացումներում` Նար-Դոսի «Սպանված աղավնին» (Սառա), Ա.Կոթիկյանի «Օժիտով հարսնացուն» (Թագուկ), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Նինա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), «12-րդ գիշեր» (Վիոլա), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լուիզա), «Ավազակներ» (Ամալյա), Ղազբեգիի «Ձորի նահապետ Գոչան» (Ղիձա) և այլն: 1982թ. նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Գիքոր» ֆիլմում` Դեդիի դերում: 1964թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1978թ.` Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար