
Գրիգոր Արծրունի
Գրաքննադատ, հրապարակախոս

Վարդգես Սուրենյանց
Գեղանկարիչ

Վարդան Թեմուրճյան
Ազգագրագետ

Միքայել Շաթիրյան
Արձակագիր, դրամատուրգ

Ժիրայր Չուլոյան
Գեղանկարիչ

Ալբերտ Մկրտչյան
Կինոռեժիսոր, բեմադրիչ

Հովհաննես Մելքոնյան
Արձակագիր, դրամատուրգ

Համլետ Ասատրյան
Գեղանկարիչ

Վարդան Պետրոսյան
Դերասան, դրամատուրգ

Քարլա Կարապետյան
Ռեժիսոր, լրագրող

Արամ Սուքիասյան
Ռեժիսոր

Կարեն Անանյան
Կոմպոզիտոր

Դիանա Մալենկո
Հաղորդավար
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

24 ապրիլ, 1895 - 15 մայիս, 1949
Սաշա Հովհաննիսյան
Ծնվել է Բաքվում: Մասնակցել է սիրողական, իսկ 1914թ-ից` Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի խմբերի ներկայացումներին: 1918թ. եղել է Բաքվի կոմունայի պաշտպաններից, ապա անցել է Պարսկաստան` միացել Արմեն Արմենյանի թատերախմբին: 1921թ. վերադարձել է Բաքու, աշխատել նաև Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի քաղլուսվարի, Երևանի հեղափոխության թատրոններում: 1925-49թթ եղել է Բաքվի հայկական թատրոնի առաջատար ուժերից, դրամատիկական տաղանդով, նուրբ հումորով օժտված արտիստ: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո, Զիմզիմով), «Քանդած օջախ» (Փարսիդ), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Ռուստամ, Բարխուդար), «Պատվի համար» (Էլիզբարով), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Օթար բեկ), Գոգոլի «Ռևիգոր» (Քաղաքագլուխ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Օթելլո), Ջաբարլիի «Յաշար» (Շահնազար), Վ.Վաղարշյանի «Օղակում» (Մելիք աղա), «Վանքաձոր» (Ասլան ամի) և այլն: 1940թ. արժանացել է Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Բաքվում: