Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Օպերային երգիչ

Ծնվել է 1945թ. օգոստոսի 30-ին, Բուխարեստում: Երգչուհի Մանիկ Գրիգորյանի ամուսինն է: Երեք տարեկան հասակում տեղափոխվել է Հայաստան, սակայն 1949թ. ընտանիքի հետ աքսորվել է Ալթայի երկրամաս: Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի շնորհիվ, 9 տարի անց վերադարձել են աքսորից: 1966թ-ից երգել է Էջմիածնի հոգևոր երգչախմբում: 1968թ-ից եղել է խմբավար Էմմա Ծատուրյանի ղեկավարած Ա.Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի արտիստ: 1971թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1978թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը` Թամար Մելիք-Շահնազարյանի դասարանը: 1977-85թթ որպես մեներգիչ աշխատել է կոնսերվատորիային կից օպերային ստուդիայում: 1969-2011թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Արշակ), «Կարինե» (Մարգար), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Մոսի), «Դավիթ Բեկ» (Վախթանգ), Գ.Դոնիցետիի «Պողիկտոս» (Սևերո), Ջ.Վերդիի «Օթելլո» (Յագո), «Աիդա» (Ամոնասրո), «Տրուբադուր» (Կոմս դի Լունա), «Տրավիատա» (Ժերմոն), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Իշխան), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Իշխան Թաթուլ), Է.Սադոյանի «Գրիգոր Լուսավորիչ» (Հազարապետ Օթա), Ջ.Պուչչինիի «Բոհեմ» (Մարսել), Ռ.Լեոնկավալլո «Պայացներ» (Տոնիո և Սիլվիո), Ժ.Բիզեի «Կարմեն» (Էսկամիլիո), Ու.Ջորդանոյի «Անդրե Շենյե» (Ժերար), Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Ալեկո), Պ.Մասկանյիի «Գեղջկական ասպետություն» (Ալֆիո), Ջ.Ռոսսինի «Ամուսնության լիազորագիր» (Տոբիաս Միլլ) և այլն: Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում` ԱՄՆ-ում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Գերմանիայում, Չինաստանում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրանում, ԱՄԷ-ում, Էկվադորում, Պերուում, Ռուսաստանում, Ուկրաինաում և այլուր: Չորս տարի դասավանդել է Էկվադորի կոնսերվատորիայում: 1990թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1995թ-ից՝ պրոֆեսոր): Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով: 1997թ. արժանացել է ՀԹԳՄ Գոհար Գասպարյանի անվան մեդալի, 2003թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար