ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՃԵՄՅԱՆ

Օպերային երգիչ

11 հունվար, 1838 - 7 հունիս, 1895

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Կրթությունն ստացել է հայկական և ֆրանսիական դպրոցներում: Մասնակցել է հայկական և ֆրանսիական թատերախմբերի ներկայացումներին: 1870-ական թվականների կեսերին հանդես է եկել Տ.Չուխաճյանի ղեկավարությամբ գործող հայկական առաջին կոմիկական օպերային խմբում` «Օսմանյան օպերային թատերախումբ»: Աչքի է ընկել Արիֆի դերերգով` Տ.Չուխաճյանի «Արիֆի խարդախությունը» և Խուրշիդ բեյի դերերգով` «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» օպերաներում (1875թ.): Երաժշտագիտական հոդվածներով աշխատակցել է Կ.Պոլսի հայկական և ֆրանսիական մամուլին: Խմբագրել է «Ֆար դյու Բոսփոր» («Phare du Bosphore») ֆրանսերեն թերթը, որ լույս էր տեսնում Կ.Պոլսում: 1880-ականներին թողել է բեմը: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար