Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ԳԼԱԽՈ ԶԱՔԱՐՅԱՆ

Երգիչ

26 ապրիլ, 1905 - 28 փետրվար, 1992

Գևորգ Զախարով

Ծնվել է Թիֆլիսում: 14 տարեկան հասակում կորցրել է ծնողներին: 1926թ-ից եղել է Վրաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար: Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն կատարել է հայ աշուղների, հիմնականում` Սայաթ-Նովայի երգերից: «Դուն էն գլխեն իմաստուն իս...» երգի կատարումը հնչում է «Սայաթ-Նովա» հայկական հեռուստաֆիլմում (1960թ.): Եղել է Վրաստանի ռադիոհաղորդումների համերգների հաճախակի մասնակիցը: 1930թ. աշխատել է երկաթգծի ակումբին կից գործող երգի և պարի ինքնագործ համույթում` որպես մեներգիչ: 1934թ. որպես միասնական ինտերնացիոնալ համույթի («Լեռնային արծիվներ») անդամ, ընդգրկվել է հյուրախաղային շրջագայությունների մեջ: 1939թ. Մոսկվայում մասնակցել է Վրաստանի արվեստի և գրականության տասնօրյակին: Երգչի կատարմամբ թողարկվել են ձայնասկավառակներ: 1943-45թթ գլխավորել է դուդուկահարների խումբը, որն ստեղծվել էր Վրաստանի երգի և պարի համույթին կից: Ելույթներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Լենինգրադում, Վլադիվոստոկում, Միջին Ասիայի քաղաքներում: Երևանում անհատական հրավերով մասնակցել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակին նվիրված հատուկ մրցույթին, որտեղ հաջող ելույթի համար նրան միաձայն շնորհվել է լավագույն կատարողի և դափնեկրի կոչում: 1976թ. արժանացել է Հայաստանի, 1985թ.` Վրաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: Գլախո Զաքարյանի անունով փողոց է կոչվել Թբիլիսիում, ուր նա բնակվել է:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար