Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ԱՐՇԱԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Օպերային երգիչ

26 նոյեմբեր, 1865 - 12 հունվար, 1920

Ծնվել է Շուշիում: Սովորել է Կազանի համալսարանում: 1892թ. աշակերտել է Նինա Դարիալի-Ղորղանյանին: 1893թ. մեկնել է Իտալիա` շարունակելու երաժշտական կրթությունը: Երգել է Վորոնեժի, Խարկովի, Իրկուտսկի, Կազանի, Սարատովի և այլ քաղաքների օպերային թատրոններում, 1903թ-ից` Մոսկվայի Սոլոդովնիկովի օպերային խմբում: Երգչին բնորոշ է եղել գրավիչ, անկաշկանդ կատարումը: Երգել է հետևյալ օպերաներում` Վերդիի «Ռիգոլետտո» (Հերցոգ), «Տրավիատա» (Ալֆրեդ), Գունոյի «Ֆաուստ» (Ֆաուստ), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Ալմավիվա), Մասկանյիի «Գեղջկական պատիվ» (Տուրիդդու), Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» (Գերման), Բորոդինի «Իշխան Իգոր» (Վլադիմիր Իգորևիչ), Ա.Ռուբինշտեյնի «Վաճառական Կալաշնիկով» (Եֆիմ), «Ներոն» (Սակուս) և այլն: Մահացել է Մոսկվայում, թաղված է տեղի հայկական գերեզմանատանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար