Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ԳՈՒՐԳԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Ծնվել է 1982թ. ապրիլի 20-ին, Երևանում: Դերասան Կարեն Ջանիբեկյան և դրամատուրգ Անահիտ Աղասարյանի որդին է, դերասան Սոս Ջանիբեկյանի եղբայրը: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կինոյի և ֆոտոյի բաժին: Մշտական աշխատանքը կապված է եղել նկարահանման հետ: Աշխատել է որպես հեռուստատեսային ծրագրերի օպերատոր: 2002-03թթ աշխատել է «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունում, 2003-05թթ` ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» լրատվական ծրագրում, 2006-07թթ` «Արմենիա», 2007-08թթ` «Շանթ», 2008-13թթ` «Շողակաթ» հեռուստաընկերություններում: 2004թ. նկարահանել է իր առաջին` «Վճռական մարդը» կարճամետրաժ ֆիլմը, որով նույն տարի մասնակցել է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին: 2010թ. նկարահանել է երկրորդ ֆիլմը` «Վերջը սկիզբն է»: Այս կարճամետրաժով 2010թ. մասնակցել է «Ոսկե Ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնին, 2011թ.` Վրաստանում անցկացվող «Ոսկե աչք» օպերատորների 3-րդ միջազգային փառատոնին` արժանանալով «Նորարարական հայացք» հատուկ մրցանակի, իսկ 2012թ.` «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին` ստանալով Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Նուարդ» մրցանակը: 2013թ. նկարահանած երրորդ` «Պեպիտտո» կարճամետրաժ ֆիլմով մասնակցել է «Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնին: Որպես օպերատոր մասնակցել է նաև մի շարք ֆիլմերի ստեղծմանը` «Տան բնակիչները» (2009թ.), «Ավելորդը» (2010թ.), «Ռոմեո և Ջուլիետ» (2011թ.), «Լյալիկ» (2013թ.): 2013թ. հիմնել և ղեկավարում է «Bek Art» ֆիլմարտադրող ստուդիան: Հայստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար