Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՀԱՅԿ ԹՈՐՈՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1950թ. դեկտեմբերի 28-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Լենինականի պետական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) ստուդիան, որին զուգահեռ աշխատել է թատրոնում` որպես դերասան: 1971-73թթ սովորել է Երևանի հեռուստատեսության ստուդիային կից դերասանական ստուդիայում: 1973թ-ից աշխատում է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է շուրջ 60 գլխավոր և կենտրոնական դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Իշխան Զվեզդիչ), Մուրացանի «Ռուզան» (Պապագ իշխան), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ» (Օ Մեռլ), «Լիր արքա» (Կոմս Քենթ), «Ռոմեո և Ջուլիետ» (Իշխան Կապուլետ), Հ.Մաթևոսյանի «Ալխո» (Ալխո), «Աշնան արև» (Սիմոն), Ա.Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ» (Սամվել), «Աբգար Դպիր» (Կաթողիկոս), Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտ» (Գրիգոր) և այլն: Նկարահանվել է «Չնչիկը» (2009թ.) գեղարվեստական ֆիլմում և հեռուստասերիալներում` «Դժբախտ երջանկություն», «Արջաորս», «Խաչվող հետքեր», «Անծանոթը» և այլն: Արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի: 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2016թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար