Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ՆԵՐՍԵՍ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1983թ. հուլիսի 17-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի Մ.Սեբաստացու անվան թիվ 183 միջնակարգ դպրոցը: 1996-2006թթ պարել է Գևորգ Գևորգյանի «Կրակներ» ժամանակակից պարային համույթում` որպես առաջատար պարող, եղել է Հայաստանում «բրեյք-դանս» պարային ոճի զարգացման և տարածման առաջին մասնակիցներից: 2001-06թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասան բաժնում: 2003թ-ից  աշխատում է Երևանի պետական երաժշտական Կամերային թատրոնում` որպես դերասան: Խաղացել է տարբեր մյուզիքլներում, դրամատիկական, մանկական երաժշտական ներկայացումներում: Խաղացած մյուզիքլներից են` «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Կապիտան Ֆեբյուս), «Կատուներ» (Վագր), «Կարինե» օպերետա (Մարգար), «Բրոդվեյ-Բրոդվեյ», ներկայացումներից են` «Անուշ» (Տեր հայր), «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» (խուզարկու Ջեք Բեյքեր), «Սասունցի Դավիթ» (Նախարար), «Գեղեցկուհին և Հրեշը» (Լյումիեռ), «Մոխրոտը» (Արքայազն, Ծաղրածու, Զինվոր), «Թոմը և Ջերրին» (Թոմ): 2006թ. Երևանի Համազգային թատրոնի բեմում հանդես է եկել մենահամերգով` «Մյուզիքլի շունչը» խորագրով: 2009թ. Շառլ Ազնավուրի 85-ամյակին նվիրված «Գլխարկները վեր Ազնավուրն է կանչում» խորագրով երաժշտական ներկայացման մեջ խաղացել է Ազնավուրի կերպարը: 2013թ-ից աշխատում է նաև Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` «Կառավարական համերգ», «Անտեր Graund», «Կախարդական պարահանդես»: 2011թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծին: 2014թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է շնորհակալագրի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար