Ամբրոսիոս Գալֆայան

Բառարանագիր, պատմաբան

Վահան Տեր-Առաքելյան

Երգիչ, թարգմանիչ

Յուրի Յարալով

Ճարտարապետ

Վաղարշակ Կոտոյան

Կոմպոզիտոր

Իրինա Դրամբյան

Արվեստաբան

Ալեքսան Մեխակյան

Արձակագիր, դրամատուրգ

Արմեն Դիվանյան

Կոմպոզիտոր

Արմեն Երկաթ

Օպերային երգիչ, բեմադրիչ

Մուշեղ Գարուկյան

Գրաֆիկ, դիզայներ

Խաչիկ Եղոյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Սոնա Աբրահամյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՆՈՒՆԵ ՄԵԼԻՔՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է 1993թ. ապրիլի 23-ին, ՌԴ Կեմերովո քաղաքում: 1999-2002թթ սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային առընթեր երաժշտական կենտրոնական դպրոցում` Գ.Տուրչանինովայի դասարանում, 2002-08թթ` Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանում: 2008թ. ընդունվել է Մոսկվայի պետական կոնսերվատորիա` որպես հինգ լավագույն հավակնորդներից մեկն ու գերազանց գնահատականներով սովորել երկու կիսամյակ: 2009թ. տեղափոխվել է Կանադա, որտեղ մինչ 2011թ. շարունակել երաժշտական ուսումը մագիստրատուրայում` Վլադիմիր Լանդսմանի ղեկավարությամբ: Սովորել է նաև Նյու Յորքում` Ալբերտ Մարկովի դասարանում: Համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում, այդ թվում` Նյու Յորքի Կառնեգի Հոլում, Մերքին համերգասրահում և Մոսկվայի Մեծ թատրոնում: Տարբեր տարիների դարձել է միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, այդ թվում` Մոսկվայի Օյստրախի անվան միջազգային մրցույթի, Անդրեա Պոստաչինիի անվան միջազգային մրցույթի, ԼԻՍՄԱ հիմնադրամի միջազգային մրցույթի, Մոնրեալի համալսարանի կոնցերտային մրցույթի և այլն: Դարձել է նաև հայկական մի շարք նախագծերի, դրամաշնորհների ու պարգևների մասնակից ու հաղթող: 2013-14թթ ՀԲԸՄ Կատարողական արվեստի կրթաշնորհի (հետբուհական կրթություն) հաղթող է:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար