Եղիա Թովմաճան

Բանաստեղծ, հայագետ, թարգմանիչ

Գուրգեն Գեն

Դերասան

Սոկրատ Կարա-Դեմուր

Արձակագիր, դրամատուրգ

Հենրիկ Սիրավյան

Գեղանկարիչ

Ելենա Ալեքսանյան

Գրականագետ, թարգմանիչ

Գաստելլո Գասպարյան

Բեմանկարիչ, գրաֆիկ

Աշոտ Մարտիրոսյան

Գեղանկարիչ

Աիդա Սարգսյան

Երգչուհի

Հայկ Մարության

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դերասան

16 մայիս, 1928 - 6 հոկտեմբեր, 1995

Ծնվել է Թբիլիսիում: Դերասանական գործունեությունն սկսել է Լենինականի դրամատիկական (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) թատրոնում: 1965թ-ից աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք» (Ֆալստաֆ), Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Ֆետեկիս), Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա» (Մաթիաո), Դ.Մոդունիոյի «Սև վիշապ» (Փչան), «Հնարամիտ կանանց արարքները» (Սկոտ), «Չեմ վճարի» (Ֆերդինանդ), «Փարիզեցի փեսացուն» (Սանասար), Ժ.Հարությունյանի «Գլխի գինն է հիսուն միլիոն» (Բանաստեղծ), Վ.Կոտոյանի «Իմ զոքանչը» (Փանոս), Ժ.Անանյանի «Տաքսի, տաքսի» (Գևորգ Փիլոյան), Մոլիերի «Քաղքենին ազնվական» (Ժուրդեն) և այլն: Բազմաթիվ դերեր է կերտել նաև ռադիոյի և հեռուստատեսության բեմադրություններում: Նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Լալվարի որսկանը» (1966թ.), «Մորգանի խնամին» (1969թ.), «Ձախորդ Փանոս» (1969թ.), «Վերադարձ» (1972թ.), «Մհերի արձակուրդային արկածները» (1973թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.) և այլն: 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար