ՍԵԴԱ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1950թ. օգոստոսի 11-ին, Երևանում: 1967-71թթ սովորել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1976թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1971թ-ից աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես երգչուհի և դերասանուհի: Խաղացել է Կալմանի օպերետում (Սիլվա), Ա.Այվազյանի «Սեր աստղերի տակ» (Լոլա), «Ուշ լինի, նուշ լինի» (Շողիկ), Ա.Պապայանի «Մեծ հարսանիք» (Գոհար), «Գնա մեռի, արի սիրեմ» (Լիլիկ), Ժ.Անանյանի «Տաքսի, տաքսի» (Նունուֆար, Գիգի), Գ.Տեր-Գրիգորյանի «Շրջազգեստով տղամարդիկ» (Ջուլիկ), «Ախ ներվեր, ներվեր» (Բժշկուհի), «Զգուշացեք, նա դեռ կա» (Ջուլիկ), Ֆ.Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» (Դարյա Սիմյոնովնա) և այլ ներկայացումներում: Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ստացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակ: Նկարահանվել է հեռուստասերիալներում, «Ընտանեկան պատմություններ» հեռուստանովելում: Էրեբունի-Երևանի 2750-ամյակի տոնակատարության ժամանակ դարձել է փառատոնի առաջին հոբելյար-մրցանակակիր` որպես լավագույն կամերային երգչուհի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար