ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պարող, պարուսույց

Ծնվել է 1992թ. հունիսի 25-ին, Երևանում: Պարել սկսել է 6 տարեկան հասակից: Առաջին քայլերն եղել է Ազատ Նիկողոսյանի ղեկավարած «Էրեբունի» պարային համույթում: Սովորել է Երևանի Գ.Զոհրապի անվան թիվ 43 միջնակարգ դպրոցում: 2007թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարան, որին համատեղ պարել է Ա.Ղարիբյանի անվան «Կռունկ» պարային համույթում: Ուսումն ավարտելուց հետո, աշխատել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլում: 2013-15թթ աշխատել է Մոսկվայի ազգային պարի ակադեմիա «Հովիկ Ստուդիո» համույթում, որտեղ հանդես է եկել որպես պարող և պարուսույց: 2015թ. ներկայացել է «Կորցրած երազանքի հետքերով» պարային ներկայացման մեջ (նվիրված Հայով Մեծ եղեռնի 100-ամյակին), որտեղ հանդես է եկել մենապարով (Դավիթ): Բեմադրել է նաև մի շարք պարային համարներ՝ «Պոպուրի», «Սայաթ-Նովա», «Շալախո», «Պարմանի», «Կարապներ», «Արցախ» և այլն: 2015թ-ից աշխատում է Հայաստանի Պարի պետական անսամբլում՝ որպես պարող և Երևանի Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոցում՝ որպես պարուսույց:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար