ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտում: 4 տարեկան հասակից սկսել է երգել: 2001թ. ավարտել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: 2005-09թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային բաժնում: 2008թ. մասնակցել է «Դեբյուտ» երիտասարդ ջազային կատարողների մրցույթին և արժանացել «Լավագույն կատարող» մրցանակին: 2010թ-ից Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենակատար է: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում, արաբական երկրներում: 2013թ. «Van music awards» երաժշտական մրցույթում արժանացել է «Լավագույն ջազ երգչուհի» մրցանակին:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար