Մելքոն Գյուրջյան

Արձակագիր, հրապարակագիր

Հակոբ Տիրոյան

Բնագետ, գրող

Վահրամ Մուհենտիսյան

Ջութակահար, դիրիժոր

Էդուարդ Սաֆարյան

Ճարտարապետ

Վարուժան Խաստուր

Բանաստեղծ, թարգմանիչ

Անչոկ

Երգչուհի

Սամվել Բաղդասարյան

Դերասան, նմանակող

Ավետիք Էլոյան

Ճարտարապետ

Նունե Մելիքյան

Ջութակահար

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ԿԵՎՈՐԿՈՎ

Կինոռեժիսոր

19 մարտ, 1903 - 15 օգոստոս, 1991

Ծնվել է Մոսկվայում: 1930թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումի դերասանական ֆակուլտետը: 1933-36թթ «Մոսֆիլմ» և «Ադրբկինո» ստուդիաներում աշխատել է Ն.Շենգելայայի և Ա.Դովժենկոյի հետ: 1936թ-ից եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1949-51թթ` տնօրենը: Նկարահանած կինոնկարներից են` «Լեռնային արշավ» (1939թ.), «Ճանապարհ» (1961թ.): Էրազմ Քարամյանի հետ բեմադրել է «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955թ.), «Ամպրոպի արահետով» (1956թ.), «Պայթյուն Կեսոնակազմ գմբեթ կեսգիշերից հետո» (1968թ.) ժապավենները: Հեղափոխական Կամոյի կյանքին և գործունեությանն են նվիրված նրանց «Անձամբ ճանաչում եմ» (1958թ.), «Արտակարգ հանձնարարություն» (1965թ.) կինոնկարները, որոնց համար 1967թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Գրիգոր Մելիք-Ավագյանի հետ նկարահանել է «Կամոյի վերջին սխրագործությունը» (1973թ.) ֆիլմը: 1958-62թթ եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը, 1962-67թթ` վարչության առաջին քարտուղարը: Պարգևատրվել է մի շարք շքանշաններով: 1955թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1963թ.` Հայաստանի, 1970թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար