Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ԹԱՄԱՐ ԴԵՄՈՒՐՅԱՆ

Դերասանուհի, ասմունքող

26 նոյեմբեր, 1912 - 14 փետրվար, 2000

Ծնվել է Ռուսաստանի Մոզդոկ քաղաքում: Եղել է կոմպոզիտոր, երգիչ Ստեփան Դեմուրյանի դուստրը: 1934թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիան, 1937թ.` Մոսկվայի հայկական թատերական ստուդիան: 1937-44թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, 1944թ-ից` Հայֆիլհարմոնիայի մենակատար, ասմունքող: Խաղացած ներկայացումներից են` Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Սանդուխտ), Գ.Սարյանի «Անտառի խորքում» (Պարտիզանուհի), Կ.Գոլդոնիի «Մրցանակով հարսանիք» (Ֆիամեր) և այլն: Լավագույն կատարումներով աչքի է ընկել հատկապես ասմունքի բնագավառում: Հեղինակել է մի շարք կոմպոզիցիաներ: Նկարահանվել է «Մսյե Ժակը և ուրիշները», «Լալվարի որսկանը» ֆիլմերում: 1965թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար