Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔՈՉԱՐՅԱՆ

Բեմադրիչ, դերասան

14 օգոստոս, 1938 - 24 հուլիս, 2020

Ծնվել է Երևանում: 1955-58թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում, 1962-70թթ` ասպիրանտուրայում: Շուրջ 5 տարի աշխատել է Կապանի շրջանային թատրոնում` որպես դերասան, որտեղ խաղացել է ավելի քան 20 գլխավոր և երկրորդական դերեր: 1971-86թթ եղել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական ‎ֆակուլտետի դեկանը, 1986-96թթ` ուսումնագիտական գծով պրոռեկտորը: 1992թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (1992թ-ից` պրոֆեսոր): 1998թ-ից եղել է ինստիտուտի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի և մշակութաբանության ամբիոնի վարիչը: Բեմադրել է Գի Արեկասիս «Եկվորը Ռանգունից», Ալեքսանդր Դյումա-որդու «Լրտեսի հետքերով», Ժ.Մարիելի «Թանկագին սեր» և այլ ներկայացումներ Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային, օպերետայի, Ստեփանակերտի և այլ թատրոններում: Ստացել է արվեստագիտության թեկնածուի աստիճան, ռեժիսուրայի ամբիոնի դոցենտի կոչում: Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության և նախագահության անդամ: 1981թ. արժանացել է Հայաստանի բուհի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար