Հակոբ Թերզյան

Հրապարակախոս, բանասեր, դեղագործ

Վիկտոր Լազարև

Արվեստաբան

Մարգարիտ Աթաբեկյան

Գրականագետ, թարգմանիչ

Վանցետի Դանիելյան

Կինոռեժիսոր

Էդուարդ Սադոյան

Կոմպոզիտոր

Ռաֆայել Ղազանչյան

Արձակագիր, լրագրող

Դավիթ Երևանցի

Քանդակագործ

Իգնատ Մամյան

Բանաստեղծ, արձակագիր

Արմինկա

Երգչուհի

Իշխան Գասպարյան

Պարային գործիչ

Միքայել Նավասարդյան

Թավջութակահար

Էմիլ Ներսիսյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔՈՉԱՐՅԱՆ

Բեմադրիչ, դերասան

Ծնվել է 1938թ. օգոստոսի 14-ին, Երևանում: 1955-58թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում, 1962-70թթ` ասպիրանտուրայում: Շուրջ 5 տարի աշխատել է Կապանի շրջանային թատրոնում` որպես դերասան, որտեղ խաղացել է ավելի քան 20 գլխավոր և երկրորդական դերեր: 1971-86թթ եղել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական ‎ֆակուլտետի դեկանը, 1986-96թթ` ուսումնագիտական գծով պրոռեկտորը: 1992թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (1992թ-ից` պրոֆեսոր): 1998թ-ից եղել է ինստիտուտի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի և մշակութաբանության ամբիոնի վարիչը: Բեմադրել է Գի Արեկասիս «Եկվորը Ռանգունից», Ալեքսանդր Դյումա-որդու «Լրտեսի հետքերով», Ժ.Մարիելի «Թանկագին սեր» և այլ ներկայացումներ Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային, օպերետայի, Ստեփանակերտի և այլ թատրոններում: Ստացել է արվեստագիտության թեկնածուի աստիճան, ռեժիսուրայի ամբիոնի դոցենտի կոչում: Հայաստանի թատերական գործիչների միության և նախագահության անդամ է: 1981թ. արժանացել է Հայաստանի բուհի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար