ՕՆՆԻԿ ՊԵՐՊԵՐՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

11 նոյեմբեր, 1888 - 8 մայիս, 1959

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է Ռեթեոս Պերպերյանի որդին: 1909թ. ավարտել է Լոզանի համալսարանը, 1912թ. Փարիզում աշակերտել է Վ.դ'Էնդիին: 1919թ. վերադարձել է Կ.Պոլիս, 1922թ. տեղափոխվել Կահիրե, 1938թ-ից հաստատվել Փարիզում: Գրել է ութ բալետ, սիմֆոնիկ երկեր` «Հայկական սիմֆոնիա», «Հայկական պատարագ», «Նարեկ», առանձնահատուկ տեղ է գրավում 5-րդ` «Հայրենիք» սիմֆոնիան: Հեղինակել է նաև ջութակի, դաշնամուրի կոնցերտներ, մեներգեր, խմբերգեր, դաշնամուրային պիեսներ: Լարային նվագախմբի համար կատարել է Կոմիտասի խմբերգերի փոխադրումներ: Իբրև դիրիժոր հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Լիբանանում` կատարելով եվրոպական դասականների, հայ կոմպոզիտորներ Կոմիտասի, Ա.Տիգրանյանի, Շ.Պերպերյանի, Ա.Սաթյանի և սեփական ստեղծագործությունները: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար