
Ոսկան Երևանցի
Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի
Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան
Գեղանկարիչ

Իվան Ղալամյան
Ջութակահար

Կարպ Խաչվանքյան
Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան
Բեմանկարիչ

Ֆերդինանտ Առաքելյան
Քանդակագործ

Հովիկ Վանյան
Դերասան

Հասմիկ Տեր-Կարապետյան
Դերասանուհի

Մանե Սարինյան
Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան
Գեղանկարիչ
ՎԱՐԴԱՆ ԲՈՒՆԻ

15 փետրվար, 1888 - 5 հունիս, 1960
Վարդան Բունիաթյան
Ծնվել է Վաղարշապատում (այժմ` Էջմիածին): Սովորել է տեղի Գևորգյան ճեմարանում, երգել Կոմիտասի երգչախմբում: Հավաքել և մշակել է ժողովրդական երգեր ու պարեղանակներ: Գրել է երգեր, գործիքային պիեսներ, խմբերգեր, որոնցից հայտնի է «Սասունցի Դավիթ» էպիկական երգաշարը (ժողովրդական գործիքների նվագախմբի նվագակցությամբ): 1908թ-ից կազմակերպել և ղեկավարել է երգչախմբեր, վոկալ-գործիքային անսամբլներ, համերգներով հանդես եկել Հայաստանում, Ռուսաստանի հայաշատ կենտրոններում: Ժողովրդական գործիքների նվագախմբի հնչունածավալն ընդարձակելու և սիմֆոնիկ նվագախմբին մոտեցնելու նպատակով ստեղծել է սազի, թառի, քամանչայի, քամանի, թութակի, բլուլի, դուդուկի և զուռնայի ռեգիստրային տարատեսակներ, որոնք արժանացել են Ալեքսանդր Սպենդիարյանի դրվատանքին: 1925-36թթ Երևանում գործել է նրա Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախումբը: Նրա երաժշտական գործիքները օգտագործվել են Դաղստանում և Տաջիկստանում, նմուշները պահվում են Լենինգրադում (թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտի թանգարան): 1952թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: