Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ՍԵՐԳԵՅ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դուդուկահար

20 ապրիլ, 1933 - 25 սեպտեմբեր, 2015

Ծնվել է Երևանում: Հայտնի է եղել նաև «Լալիկ» անունով: 5-6 տարեկան հասակում դափ է նվագել և ժողովրդական երգեր երգել, ապա հայրը սովորեցրել է կլառնետ և նոտաներ: Առաջին քայլերը երաժշտական աշխարհում սկսել է Արտեմ Մեջինյանի ղեկավարած ժողովրդական գործիքների անսամբլում, իսկ աշխատանքային առաջին քայլերն եղել են Վարդան Բունիաթյանի խմբում: 1952թ. քամանչահար Խաչատուր Ներսիսյանի հրավերով, որպես դափահար, մեկ տարի աշխատել է Գուրգեն Միրզոյանի խմբում: 1953թ. մեկնել է բանակ և որպես կլառնետահար ծառայության անցել փողային նվագախմբում: 1960թ. ընկերների հետ նվագել է «Միջին ալիք» երաժշտական ռադիոշարքի ուղիղ եթերում: 1964թ. Արամ Մերանգուլյանի հրավերով ընդունվել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ: 1978թ-ից դարձել է մենակատար: 1978-88թթ աշխատել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, որտեղ եղել է դուդուկ-շվի բաժնի առաջին ուսուցիչը: Հայկական ժողովրդական մի շարք մեղեդիներով (Շերամ, Հավասի, Սայաթ-Նովա) հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: Ազգային ռադիոյի «Ոսկե ֆոնդում» ձայնագրել է 5-ժամանոց բարձրարվեստ մեղեդիներ (1 ժամ կլառնետ, 4 ժամ դուդուկ, զուռնա): Տարբեր տարիների թողարկել է ձայներիզներ և ծնունդ տվել մի քանի նոր ձայնասկավառակ-տեսախտասկավառակների: Մասնակցել է միջազգային տարբեր փառատոների և արժանացել մրցանակների: 1989թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2008թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար