Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՄԻՔԱՅԵԼ ՄԻՐԶԱՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

21 օգոստոս, 1888 - 26 նոյեմբեր, 1958

Ծնվել է Թիֆլիսում: 1908թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որից հետո ուսումը շարունակել է տեղի երաժշտական դպրոցում, իսկ 1921թ. ավարտել է կոնսերվատորիան` Ի.Չերեպինի դասարանը: Գրել է հիմնականում կամերային գործեր, խմբերգեր, ռոմանսներ, մանկական օպերային պատկերներ, երգեր` «Տոնածառ ջան, տոնածառ», «Ծիտիկի երգը», «Ծիտն ու սազը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը»  և այլն: Հեղինակել է երգարաններ («Դպրոցական երգարան», 1935թ.) և երաժշտական գրագիտության ձեռնարկներ (Նոտային գրագիտության դասագիրք, 1935թ., Երաժշտական գրագիտության և երգի ձեռնարկ, 1955թ.): 1966թ. Երևանում հրատարակվել է նրա երգերի և ռոմանսների ժողովածուն: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1939թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: Միքայել Միրզայանի անունով է կոչվել Երևանի թիվ 5 երաժշտական դպրոցը: