ՀՐԱՉՅԱ ԲՈԳԴԱՆՅԱՆ

Ջութակահար

9 հոկտեմբեր, 1913 - 29 դեկտեմբեր, 1987

Ծնվել է Դոնի Ռոստովում: 1931թ. ավարտել է Երևանի, 1936թ.` Մոսկվայի պետական կոնսերվատորիաները: 1932-56թթ հանդես է եկել Ա.Սպենդիարյանի անվան պետական կվարտետի կազմում` որպես առաջին ջութակ: 1940թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1957թ-ից` պրոֆեսոր): 1964-78թթ եղել է կոնսերվատորիայի լարային գործիքների ամբիոնի վարիչը: Ջութակի համար կատարել է մի շարք փոխադրություններ: Արամ Շամշյանի հետ կազմել և խմբագրել է հայ կոմպոզիտորների ջութակի պիեսների երկու ժողովածու (1963թ., 1965թ.): 1964թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար