Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԿԱՐԻՆԵ ՋԱՂԱՑՊԱՆՅԱՆ

Երաժշտագետ

Ծնվել Է 1943թ. փետրվարի 6-ին, Երևանում: Դաշնակահար Գայանե Ջաղացպանյանի քույրն է: 1968թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, 1980թ.` Մոսկվայի Արվեստագիտության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան: Դասավանդում է Երևանի կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնում (1995թ-ից` պրոֆեսոր): 1966-93թթ վարել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության (ԱՕԿՍ) արվեստի բաժնի պատասխանատու քարտուղարի, հետագայում՝ ղեկավարի պաշտոնը: 1977թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 1983-91թթ և 1996թ-ից վարել է միության երաժշտագիտական բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը, 1998թ-ից վարչության անդամ է: 2002-03թթ և 2007թ. եղել է արվեստի և գրականության բնագավառի աշխատողներին ՀՀ պետական մրցանակներ շնորհելու հանձնաժողովի անդամ, 2001թ-ից` ԵՊԿ-ի գիտական խորհրդի անդամ: 2003թ-ից ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է: Հեղինակել է 150-ից ավելի հրատարակված աշխատություն, այդ թվում գրքեր, հոդվածներ՝ ժողովածուներում, ամսագրերում և պարբերական մամուլում: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, կոնգրեսների: Հետազոտությունների հիմնական ոլորտը եղել է երաժշտության խնդիրները, ժողովրդականից մինչև ժամանակակից կոմպոզիտորական արվեստ: Եղել է Հայաստանում ազգային երաժշտական ռիթմերին նվիրված առաջին մենագրությունների հեղինակը: 2001թ. ստացել է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան (Մոսկվա): 2003թ. պարգևատրվել է Ա.Խաչատրյանի ոսկե մեդալով (կոմպոզիտորի 100-ամյակի առթիվ): Դարձել է Ռուսաստանի Հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության, ՀԿՄ կողմից հայտարարված երաժշտագետների լավագույն աշխատանքների մրցանակաբաշխության դափնեկիր: 2013թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: