Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ԿԱՐԻՆԵ ՋԱՂԱՑՊԱՆՅԱՆ

Երաժշտագետ

Ծնվել Է 1943թ. փետրվարի 6-ին, Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, 1980թ.` Մոսկվայի Արվեստագիտության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան: Դասավանդում է Երևանի կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնում (1995թ-ից` պրոֆեսոր): 1966-93թթ վարել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության (ԱՕԿՍ) արվեստի բաժնի պատասխանատու քարտուղարի, հետագայում՝ ղեկավարի պաշտոնը: 1977թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 1983-91թթ և 1996թ-ից վարել է միության երաժշտագիտական բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը, 1998թ-ից վարչության անդամ է: 2002-03թթ և 2007թ. եղել է արվեստի և գրականության բնագավառի աշխատողներին ՀՀ պետական մրցանակներ շնորհելու հանձնաժողովի անդամ, 2001թ-ից` ԵՊԿ-ի գիտական խորհրդի անդամ: 2003թ-ից ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է: Հեղինակել է 150-ից ավելի հրատարակված աշխատություն, այդ թվում գրքեր, հոդվածներ՝ ժողովածուներում, ամսագրերում և պարբերական մամուլում: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, կոնգրեսների: Հետազոտությունների հիմնական ոլորտը եղել է երաժշտության խնդիրները, ժողովրդականից մինչև ժամանակակից կոմպոզիտորական արվեստ: Եղել է Հայաստանում ազգային երաժշտական ռիթմերին նվիրված առաջին մենագրությունների հեղինակը: 2001թ. ստացել է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան (Մոսկվա): 2003թ. պարգևատրվել է Ա.Խաչատրյանի ոսկե մեդալով (կոմպոզիտորի 100-ամյակի առթիվ): Դարձել է Ռուսաստանի Հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության, ՀԿՄ կողմից հայտարարված երաժշտագետների լավագույն աշխատանքների մրցանակաբաշխության դափնեկիր: 2013թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար