ԾՈՎԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոմպոզիտոր

17 օգոստոս, 1923 - 15 մայիս, 2001

Ծնվել է Թբիլիսիում: 1935թ. տեղափոխվել է Երևան: 1946թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1972-88թթ եղել է Երևանի Ա.Սպենդարյանի տուն-թանգարանի տնօրենը, ապա` Երևանի օպերայի և բալետի թատրոնի խմբագիր: 1985թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Նրա ուսումնասիրությունները նվիրված են հայկական ֆոլկլորային և քաղաքային պարի, հայկական ժողովրդական գործիքների կատարողական արվեստի պատմության հարցերին: Եղել է նաև Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի կոնցերտմայստեր: 1983թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար