ԳԵՈՐԳԻ ՄԻՆԱՍՅԱՆ

Դուդուկահար

Ծնվել է 1933թ. հուլիսի 18-ին, Բաքվում: Սովորել է հայկական և ռուսական դպրոցներում: Ավարտել է Բաքվի Ա.Զեյնալիի անվան երաժշտական ուսումնարանը: 7 տարեկան հասակից նվագել է մանդոլին, 16 տարեկանից՝ քամանչա: Նրա առաջին ուսուցիչը եղել է հորեղբայրը՝ Աղալար Մինասովը, ով հայտնի դուդուկահար էր: Զինծառայության ընթացքում եղել է զինվորական նվագախմբի առաջին կլարնետահարը: Զինծառայությունից հետո նվագել է Բաքվի կինոթատրոնում, ապա երգի-պարի անսամբլում, եղել է Ադրբեջանի պետական հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների նվագախմբի մենակատար: Աշխատել է Ս.Շահումյանի անվան պալատում, իսկ 1963-83թթ Ս.Շահումյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդել է դուդուկ: 1983թ. տեղափոխվել է Երևան և սկսել է աշխատել Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում` որպես դուդուկահար-մենակատար: 1990թ-ից դասավանդում է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, ԱՄԷ-ում և այլուր: Հեղինակել է դուդուկի երկու ձեռնարկ և մեկ դասագիրք: Ընդլայնել է դուդուկի կատարողական հնարավորությունները՝ 1992-2001թթ ստեղծելով դուդուկի երեք նոր մոդիֆիկացիաներ՝ բաս-դուդուկ, տենոր-դուդուկ և բարիտոն-դուդուկ: 2001թ. գյուտերն արտոնագրվել են: 1998թ. հիմնել և ղեկավարում է իր տեսակի մեջ աշխարհում եզակի «Դուդուկներ» համույթը, որը նախ հանդես է եկել որպես քառյակ, ապա` հնգյակ: Համույթի դիրիժորն է նրա դուստրը՝ Տատյանա Մինասյանը: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2013թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար