ԳԵՈՐԳԻ ԳՅՈԴԱԿՅԱՆ

Երաժշտագետ

12 օգոստոս, 1928 - 20 դեկտեմբեր, 2015

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1952թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1955թ.` Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան: 1957թ-ից աշխատել է Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտում, 1965թ-ից որպես բաժնի վարիչ, 1979-2005թթ` փոխտնօրեն: 1973-91թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղարը: 1977թ-ից դասավանդել է Երևանի կոնսրերվատորիայում (2003թ-ից` պրոֆեսոր): Նրա ուսումնասիրությունները վերաբերում են հայ երաժշտական պատմության և տեսության խնդիրներին: Հեղինակել է «Ռոմանոս Մելիքյան: Կյանքը և ստեղծագործությունը» (1960թ.), «Ակնարկ հայ երաժշտության պատմության» (1963թ., համահեղինակ), «Տ.Չուխաճյանը և նրա «Արշակ Երկրորդ» օպերան» (1971թ., հայերեն և ռուսերեն), «Կոմիտաս» (2000թ.) գործերը: Արժանացել է մի շարք մրցանակների, պատվոգրերի, մեդալների: 1980թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2009թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար