Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արփինե Քեթցյան

Քանդակագործ

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՆԴՐԵՅ ԲԱԲԱԵՎ

Կոմպոզիտոր

27 դեկտեմբեր, 1923 - 21 հոկտեմբեր, 1964

Ծնվել է Արցախի Մսմնա գյուղում: 1936թ-ից թառահար է եղել ադրբեջանական ռադիոյի ժողովրդական գործիքների նվագախմբում: 1940թ. ընդունվել է Բաքվի կոնսերվատորիայի Ու.Հաջիբեկովի ստեղծագործական դասարանը: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Վերադառնալով ուսումը շարունակել է Կ.Կարանի դասարանում: Կատարելագործվել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ Յ.Շապորինի դասարանում: Հեղինակել է նաև «Երիտասարդություն» սիմֆոնիկ նախերգանքը (1948թ.), դաշնամուրային տրիո (1948թ.), դաշնամուրի կոնցերտ ժողովրդական գործիքների նվագախմբի նվագակցությամբ (1949թ., համահեղինակ` Ֆ.Ամիրով), Լյա մինոր սիմֆոնիա (1950թ.), երկու սյուիտ ադրբեջանական ժողովրդական գործիքների նվագախմբի համար, երգեր («Սիրելի աչքեր», «Ես հանդիպեցի մի աղջկա», «Կարոտում եմ քեզ» և այլն), երաժշտություն դրամատիկական ներկայացումների և կինոնկարների համար, կատարել ժողովրդական երգերի մշակումներ: Առավել նշանավոր ստեղծագործությունը «Արծվաբերդ» օպերան է (լիբրետո՝ Գ.Բորյանի և Զ.Վարդանյանի), որը 1957թ. բեմադրվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, 1964թ.՝ Սվերդլովսկում, 1965թ.՝ Դոնեցկում, 1966թ.՝ Մոսկվայի Կենտրոնական հեռուստատեսությամբ, 1973թ.՝ Կազանում: Վերջին ծավալուն ստեղծագործությունը եղել է «Պաղդասար աղբար» օպերան, որը մնացել է անավարտ: 1958թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար