ՍՈՒՐԵՆ ՉԱՆՉՈՒՐՅԱՆ

Պարող, պարուսույց

23 սեպտեմբեր, 1937 - 4 մարտ, 2009

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, 1952թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ժողովրդական պարի բաժինը, 1967թ.՝ Երևանի գյուղատնտեսության ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը: 1958թ. մասնակցել է մրցույթին և դարձել Հայաստանի պարի նորաստեղծ անսամբլի մենակատար` Էդուարդ Մանուկյանի ղեկավարությամբ: Շատ շուտով դարձել է անսամբլի առաջատար մենապարողներից և ձեռք բերել հանրաճանաչություն: 25 տարվա ընթացքում ստեղծել է բազմաբնույթ պարային ոճեր` ժողովրդականից մինչ ռազմական և ժամանակակից: Հիշարժան են «Անահիտ և Վաչագան», «Բերդ», «Կինտոներ», «Սարդարապատ», «Քավոր և քավորկին», «Ղանթար» և այլ պարային համարներ: Անսամբլի հետ ելույթներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում` Մեքսիկա, Իսրայել, Կանադա, Հարավային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Խորհրդային Միության մի շարք քաղաքներ: 1993-2005թթ ղեկավարել է Հայաստանի Պարի պետական անսամբլը: Բեմադրել է «Զարթոնք», «Ով Հայոց աշխարհ», «Քոչարի», «Ցնծության պար», «Սայաթ-Նովա» (բոլորը՝ Արտյուշա Կարապետյանի հետ) պարերը: 1973թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2006թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2007թ.` «Վարպետ» ոսկե մեդալի` հայկական մշակույթում ունեցած մեծ ավանդի համար: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար