Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԵՂԻԱ ՏՆՏԵՍՅԱՆ

Երաժիշտ, տեսաբան

29 մարտ, 1834 - 23 ապրիլ, 1881

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական ընդհանուր և երաժշտական պատրաստությունն ստացել է Կ.Պոլսի Միջագյուղ թաղի դպրոցում: 1848թ-ից որպես աշակերտ-տպագրիչ աշխատել է «Սրապյան» տպարանում, հետագայում Հ.Մյուհենտիսյանի ղեկավարությամբ կատարելագործել է արհեստը, մասնագիտացել նաև հայկական և եվրոպական նոտատպության գործում: Երուսաղեմում և Սբ. Էջմիածնում ուսումնասիրել է երգվող շարականները և դրանց խազագրությունը: 1864թ. Կ.Պոլսում հրատարակել է «Բովանդակութիւն նվագաց Հայաստանեայցս ս. եկեղեցւոյ» «տետրը», որտեղ, եվրոպական հեղինակների (Յ.Շրյոդեր, Շ.Վիլլոտո, Հ.Պետերման) հրապարակումներից հետո, առաջին անգամ խորագիտակորեն ներկայացրել է շարականների սկսվածքները (ձայնեղանակների լադա-ելևէջային խտացված բանաձևերը) և հատընտիր շարականներ: Եռանդուն մասնակցություն է ունեցել ազգային հոգևոր երաժշտությունը վերաձայնագրելու, կարգավորելու և հետագա խեղաթյուրումներից զերծ պահելու, ինչպես նաև ժողովրդի երաժշտագիտական լուսավորման նպատակով Կ.Պոլսում տարվող աշխատանքներին: 1869-71թթ հայկական նոտաներով գրառել է Շարակնոնցն ամբողջությամբ, կազմել հայկական նոտագրության համառոտ ձեռնարկ` «Տարերք երաժշտության» (հրտ. 1933թ.): Մինչկոմիտասյան շրջանի հայ երաժշտագիտության կարևորագույն նվաճումներն է ամփոփում նրա «Նկարագիր երգոց Հայաստանեայցս ս. եկեղեցւոյ...» (1874թ.) գիրքը: Հրատարակել է նաև «Նուագք Հայկականք» պարբերականը (1879թ.): Նրա գործունեությունը նշանակալից հետք է թողել հայ երաժշտության տեսության բնագավառում: Հատկապես կարևոր են հոգևոր երաժշտության մոնոդիկ (մեներգեցողության) էության ընկալումն ու հետազոտումը` կապված այդ երաժշտության հնչյունաշարի տեմպերացիայի առանձնահատկությունների և հայկական ձայնեղանակային համակարգի ամբողջականության հետ: Եղել է 1880-ականների Արևմտյան Հայաստանում ծավալված համիդյան բռնությունների առաջին զոհերից: Իր «Նոր երգարան հայոց»  ժողովածուում Միքայել Նալբանդյանի «Ազատություն», ազատախոհ այլ բանաստեղծություններ, ինչպես նաև ֆրանսերեն «Մարսելյեզը» տպագրելու առիթով բանտարկվել է և Կոստանդնուպոլսի բանտում էլ մահացել:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար