
Հովհաննես Շահխաթունյանց
Եկեղեցական գործիչ, մատենագետ, բանասեր, պատմաբան

Պետրոս Դուրյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Միրզոյան
Կոմպոզիտոր, դիրիժոր

Անուշավան Մակարյան
Գրականագետ

Հակոբ Երիցյան
Վինագործ

Նվարդ Աբալյան
Դերասանուհի

Կարպիս Մուկասյան
Դերասան

Սարգիս Գուրզադյան
Ճարտարապետ

Գուրգեն Մնացականյան
Ճարտարապետ

Սաշուր Քալաշյան
Ճարտարապետ

Շեր
Երգչուհի, դերասանուհի

Արարատ Խանզադյան
Գեղանկարիչ

Տանյա Հովհաննիսյան
Բանաստեղծ

Աշոտ Ավագյան
Գեղանկարիչ

Վահե Ղազարյան
Հաղորդավար

Քրիստինե Մելքոնյան
Հաղորդավար
ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱԲԱՅԱՆ

24 դեկտեմբեր, 1874 - 18 հոկտեմբեր, 1968
Ծնվել է Գերմանիայի Գոթա քաղաքում: Եղել է գեղանկարչուհի Արմինիա Բաբայանի և դաշնակահար Շուշանիկ Բաբայանի քույրը: Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում դաշնամուրի դասեր է առել Մ.Իպպոլիտով-Իվանովից, Կոնստանտին Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ.Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության հայերեն վերապատումը (1896թ.), աշխատակցել մամուլին: Ձայնը մշակել է Փարիզում` Պոյին Վիարդոյի և Արտո դը Պադիլլայի մոտ: 1901թ-ից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում: 1904թ-ից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում: Երգացանկն ընդգրկել է հին վարպետների, 19-րդ դարի եվրոպական, ռուսական, հայկական դասականների, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործերը: Ունեցել է հարուստ ու ճկուն ձայն, նուրբ և գեղարվեստորեն պարզ կատարում, ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացում: Կոմիտասի և Արշակ Չոպանյանի հետ հանդես է եկել համերգ-դասախոսություններով: 1911թ. Փարիզում բացել է մեներգեցողության վարժարան (1951թ. արժանացել է համաֆրանսիական ստուգատեսի մրցանակին): Եղել է Կոլոնն-Լամուրյո համերգային ընկերության մենակատար, Ֆրանսիական երգի վարպետների միության և Երաժշտագետների ընկերության անդամ, ֆրանսիական ռադիոյի պաշտոնական մեկնաբան, աշխատակցել է «Լարուս» հանրագիտարանին: 1895թ. ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906թ. և 1914թ. Փարիզում մասնակցել նրա համերգներին: Եռանդուն աջակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին: Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար: Մահացել է Փարիզում: