Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ԵՐՎԱՆԴ ՍԱՀԱՌՈՒՆԻ

Կոմպոզիտոր

16 ապրիլ, 1894 - 20 հունիս, 1967

Երվանդ Տեր-Հակոբյան

Ծնվել է Տրապիզոնում: 1912թ. ավարտել է Էրզրումի Սանասարյան վարժարանը, որտեղ սովորել է նաև ջութակ նվագել: Ուսումը շարունակել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, Լենինգրադում դասեր առել ջութակահար Հովհաննես Նալբանդյանից: 1923թ-ից երաժշտական գործունեություն է ծավալել (հիմնականում խմբավարական) Դոնի Ռոստովում, դասավանդել տեղի մանկավարժական տեխնիկումում: 1930թ. ստեղծել է Հյուսիսային Կովկասի առաջին ազգագրական անսամբլը (հետագայում` Դոնի Ռոստովի ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլ): 1938թ-ից ղեկավարել է Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երգի-պարի անսամբլը (Կիսլովոդսկ): 1942թ-ից բնակվել է Երևանում, կազմակերպել բազմաթիվ պրոֆեսիոնալ և ինքնագործ երաժշտական կոլեկտիվներ Երևանում, Լենինականում, Կիրովականում, որոնց թվում` Երևանի Աշխատանքային ռեզերվների կուլտուրայի տան երգի-պարի անսամբլը: Հեղինակել է վոկալ-գործիքային սյուիտներ` «Հայրենիք», «Բերքի տոն», «Երիտասարդական», «Գարնանային» և այլն, բազմաթիվ երգեր` «Քայլենք խիզախ», «Շարմաղ աղջիկ», «Մի գնա յար», «Մայրիկիս», «Սայաթ-Նովա», կատարել է ժողովրդական երգերի և պարեղանակների մշակումներ` «Թալիշու ճամփեն դուզ ա», «Ալ վարդ», «Կանչում եմ յար արի»: 1964թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար