ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆ

Դաշնակահար, դիրիժոր

Ծնվել է 1954թ. նոյեմբերի 29-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի եղբայրն է: Սովորել է տեղի երաժշտական դպրոցում: 1978թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային, 1992թ.` դիրիժորության բաժինները: Մասնավոր դասեր է առել պրոֆեսորներ Պերելմանից և Նիլսենից (Լենինգրադ): Համերգային երկար տարիների գործունեության ընթացքում իր կատարողական արվեստն է ցուցադրել Հայաստանի, նախկին Խորհրդային Միության ինչպես և արտասահմանյան մի շարք երկրներում՝ Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունաստան, Սիրիա, Լիբանան, Իսպանիա, Կիպրոս և այլն: Հանդես է եկել Հայաստանի, Վրաստանի, Սանկտ Պետերբուրգի, Օմսկի, Իրկուտսկի և այլ քաղաքների սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Կատարել է տարբեր դարաշրջանների ու ոճերի ստեղծագործություններ՝ Կուպրենից, Դ.Սկարլատիից մինչև Ս.Ռախմանինով, Հայդենից, Բեթհովենից մինչև Ֆ.Պուլենկ ու արդի հայ կոմպոզիտորներ: Համարվել է Սկրյաբինի ստեղծագործությունների յուրօրինակ ու խորաթափանց մեկնաբանը: Հանդիսանում է «Խորան» կամերային երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 1978-2000թթ համագործակցել է Հայաստանի ակադեմիական երգչախմբի հետ` որպես դաշնակահար-կոնցերտմայստեր: Որպես դիրիժոր 1992թ. համագործակցել է Հայաստանի ռադիոի և հեռուստատեսության կամերային երգչախմբի, 1993-94թթ` Հալեպի «Զվարթնոց» երգչախմբի, 2004-05թթ` Երուսաղեմի Սբ. Յակոբեանց վանքի ճեմարանի երգչախմբի հետ: 1994թ-ից հանդիսանում է Հայաստանի «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 1977թ. դարձել է Անդրկովկասյան մրցույթի, 1978թ.` Համամիութենական փառատոնի դափնեկիր: 2012թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար