Գարեգին Կուզիկյան

Պետական գործիչ, լրագրող

Ստեփան Թարյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Արաքսի Սարյան

Երաժշտագետ, արվեստաբան

Էլվիրա Մնացականյան

Բալետի արտիստ, պարուսույց

Մարիամ Հակոբյան

Քանդակագործ

Արթուր Մոլիտվին

Բաս-կիթառահար

Լիզա Բարսեղյան

Դերասանուհի

Գրիգորի Ալոնց

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱՐՇԱԿ ԱԴԱՄՅԱՆ

Երաժշտագետ

22 ապրիլ, 1884 - 17 փետրվար, 1956

Ծնվել է Բաքվում: Եղել է գունավոր հեռուստատեսության, լուսահեռագրության առաջին գյուտարար, ինժեներ Հովհաննես Ադամյանի եղբայրը: 1904-06թթ դաշնամուրի և կոմպոզիցիայի դասերի է հաճախել Բեռլինի Շտերնի կոնսերվատորիայում: 1910թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1921-24թթ գլխավորել է Թբիլիսիի Հայարտունը (Հայ արվեստի տուն), իսկ 1924-26թթ եղել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նվագախմբի կանոնավոր գործունեության շնորհիվ Հայաստանում տարածվել և արմատավորվել է սիմֆոնիկ երաժշտությունը: 1926-36թթ եղել է Անդրկովկասյան կենտրոնական գործադիր խորհրդի գեղարվեստական խորհրդականը, 1936-43թթ` Լենինգրադի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտության բաժնի, ինչպես նաև Թատրոնի և երաժշտության ինստիտուտի դեկանը, 1944-49թթ` Հայաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ֆակուլտետի գիտքարտուղարը: Տարբեր տարիների գեղագիտություն է դասավանդել Երևանի բուհերում: 1950-56թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հեղինակել է միջազգային ճանաչման արժանացած գեղագիտական ուսումնասիրություններ` «Գեղագիտական հայացքները միջնադարյան Հայաստանում» (1955թ., ռուսերեն) և այլն: 1945թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար