
Օգսեն Խոճասարյան
Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան
Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան
Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան
Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան
Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան
Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան
Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան
Հաղորդավար

Կարինե Ասիրյան
Երգչուհի

Լևոն Սիմոնյան
Կիթառահար

Հարություն Անդոյան
Դերասան
ԱՐՇԱԿ ԲՐՈՒՏՅԱՆ

21 սեպտեմբեր, 1864 - 25 օգոստոս, 1936
Ծնվել է ՀՀ Դաշղալա (այժմ` ՀՀ Շիրակի մարզի Քարաբերդ) գյուղում: 1882թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1903թ. որպես նկարիչ կատարելագործվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: Դասավանդել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) դպրոցներում: 1895թ. հավաքել է ժողովրդական երգեր (շուրջ 500): Ձայնագրել և գրառել է աշուղական, հոգևոր երգեր, ստեղծել և ղեկավարել երգչախմբեր: Հնարավոր կորստից փրկել է Ջիվանու, Խայաթի և ուրիշ աշուղների երգերը: Հեղինակել է Ա.Մխիթարյանցի, Գ.Լևոնյանի, Թ.Անտիկյանի և ուրիշների դիմանկարները, սրբապատկերներ` տեղի հայոց և հունաց եկեղեցիների համար: Արշակ Բրուտյանի անունով է կոչվում Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցը: Մահացել է Լենինականում: