ԳՐԻՇԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Բեմանկարիչ

30 հոկտեմբեր, 1947 - 25 օգոստոս, 2010

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Եղել է գեղանկարիչ, բեմանկարիչ Հարություն Սահակյանի որդին: Սովորել է Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, 1961-65թթ` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1967-74թթ շարունակել է ուսումը Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Ուսանելու հետ մեկտեղ 1967-79թթ աշխատել է ինստիտուտի ուսումնական թատրոնում` որպես գլխավոր նկարիչ: 1973-79թթ նշանակվել է Արտաշատի Ա.Խարազյանի անվան, 1979թ.` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր նկարիչ: 1970-ականներին ձևավորումներ է արել Ստեփանակերտի պետական թատրոնում: 1984թ-ից եղել է Հայաստանի նկարիչների և թատերական գործիչների միությունների անդամ: 1986թ. նշանակվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր նկարիչ: Երկար տարներ դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` ղեկավարելով բեմանկարչության բաժինը (2000թ-ից` պրոֆեսոր): 1980-ականներին ձևավորել է մի քանի տասնյակ հեռուստաներայացումներ: Հեռուստաթատրոնի հայտնի ներկայացումներից են` «Տաքսի, տաքսի», «Պահանջվում է ստախոս» և այլն: Նկարչական ձևավորումներ է արել Հայաստանի բոլոր թատրոններում, այդ թվում` Երևանի Ա.Սպեդիարայանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում` «Անուշ», «Արշակ Երկրորդ» և այլն: Նկարչական ձևավորումներ է իրականացրել նաև Մոսկվայում, Վիլնյուսում, Մախաչկալայում, Դոնի Ռոստովում, Կաստրամայում և այլուր: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1968թ., 1971թ., 1985թ.) Մոսկվայում (1988թ., 1998թ.), Փարիզում, Լոնդոնում (1990թ.), Վարշավայում (1991թ.), Դոնի-Ռոստովում (1992թ.), Կաստրամայում (1998թ.), Բուլղարիայում (1999թ.): Նրա մի շարք նկարներ տեղ են գտել աշխարհի տարբեր պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում: 2006թ. և 2010թ. լավագույն բեմանկարչական աշխատանքի համար ստացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանկ: 2006թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար