ԱՐՏԱՇԵՍ ՋԱԼԱԼՅԱՆ

Կինոօպերատոր

15 հուլիս, 1913 - 5 մարտ, 1985

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1934թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը: 1929թ-ից եղել է Հայկինոյի դերասան, 1934թ-ից` օպերատոր: Նկարահանել է շուրջ 25 գեղարվեստական ֆիլմ: Լավագույններից են` «Առաջին սիրո երգը» (1957թ.), «Փառքի օղակներ» (1962թ.), «Արտակարգ հանձնարարություն » (1965թ.), «Հեղկոմի նախագահը» (1978թ.), ինչպես նաև «Ով կոտրեց ձայնասկավառակը» (1971թ.), «Հայաստանն եմ երգում» (1972թ.) վավերագրական ֆիլմերը: 1966թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1967թ. պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար