Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ՄԱՐՈՒՍՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դերասանուհի

29 նոյեմբեր, 1924 - 17 հունվար, 2003

Ծնվել է Երևանում: Եղել է բալետի արտիստ, բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի քույրը: 1944-45թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1946-48թթ` Կիրովականի (այժմ` Վանաձորի Հ.Աբելյանի անվան), 1948-51թթ` Էջմիածնի, 1951-53թթ` Ալավերդու շրջանային, 1953-70թթ` Լենինականի դրամատիկական (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) թատրոններում: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ), Գ.Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ» (Հասմիկ), Կ.Սիմոնովի «Ռուսական հարց» (Ջեսսի), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Պոլինա), «Անօժիտը» (Օգուդալովա), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լուիզա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեգդեմոնա), «Ռիչարդ 3-րդ» (Եղիսաբեթ թագուհի), Եվրիպիդեսի «Մեդեա» (Մեդեա) և այլն: 1971թ-ից աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ապա կրկին վերադարձել է Պատանի հանդիսատեսի թատրոն: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար