Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ՄԱՐԻԱՄ ՄՈՃՈՌՅԱՆ

Դերասանուհի

6 հուլիս, 1904 - 12 հոկտեմբեր, 1972

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Բեմ է բարձրացել 1917թ.` Հովհաննես Զարիֆյանի խմբում, ապա խաղացել է Վ.Միրզոյանի, Ա․Արմենյանի, Հ․Աբելյանի, Վ․Փափազյանի խմբերում: 1923թ-ից աշխատել է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում, եղել առաջատար դերասանուհիներից: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ), «Նամուս» (Սուսան), «Չար ոգի» (Սոնա), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Էփեմիա), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Անուշ), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Զեյնաբ), Ա․Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Կրուչինինա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Համլետ» (Օֆելյա) և այլն: 1935թ. նկարահանվել է «Պեպո» ֆիլմում: 1958թ. արժանացել է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար