Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

Բեմադրիչ

1 հունվար, 1914 - 5 փետրվար, 1989

Ծնվել է Երևանում: 1950-65թթ աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նախ որպես տնօրեն, ապա` գլխավոր ռեժիսոր: Աշխատել է նաև Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) պետական դրամատիկական թատրոնում: Բեմադրել է ավելի քան 30 ներկայացում հայ, ռուս և արևմտաեվրոպական հեղինակների գործերից` «Խանդից պատուհաս», Ա.Արաքսմանյանի «Փիղը պարում է», Ս.Ջրբաշյանի «Երազիկ», Ա.Պապայանի «Երևանյան վարդեր», «Իմ սեր, իմ Շիրակ», Գ.Սունդուկյանի «Վարինկի վեչեր», «Որտեղ է այս փողոցը, որտեղ է այս տունը», Բ.Նուշիչի «Տիկին մինիստրուհին», Վ.Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ», «Վինձորի զվարճասեր կանայք», «Սխալների կոմեդիա» և այլն: 1957թ. իր բեմականացմամբ բեմադրել է Ե.Չարենցի «Կապկազ թամաշա» սատիրան: Ժորա Հարությունյանի հետ բեմադրել է «Գլխի գինն է 50 միլիոն» պիեսը, որն արժանացել է մի շարք առաջնակարգ մրցանակների: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար