ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երգահան, գեղանկարիչ

Ծնվել է 1987թ. մարտի 14-ին, Երևանում: Ավարտել է Երևանի «Քվանտ» վարժարանը, ապա կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում: Զինվորական ծառայությունից հետո, ավարտել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրատուրան: Ավելի ուշ ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայի «Central Saint Martins - University of the Arts London» համալսարանում` ստանալով երկրորդ մագիստրոսական կոչումը: 2007թ. հանդես է եկել որպես «Մարկ Շագալ-120» փառատոնի նախագահ` ներկայացնելով Մարկ Շագալին նվիրված աշխատությունը և «Հրեշտակը տանիքների վրա» վավերագեղարվեստական կարճամետրաժ ֆիլմը: Հանդես է եկել գրաֆիկական, լուսանկարչական և գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսներով աշխարհի մի շարք երկրերում: 2009թ. թողարկել է 3 ձայնասկավառակ, ներկայացրել բազմաթիվ հիթային երգեր և համերգային ծրագրեր Հայաստանում և արտերկրում: 2011թ. ներկայացել է Լոնդոնի «Royal Festival Hall»-ում` իր «Սպիտակ պատրանքներ» համերգային ծրագիրով` ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար