Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ՀԱՅԿ ԱՔԹԵՐՅԱՆ

Բեմադրիչ, թատերագետ, թարգմանիչ

5 մարտ, 1904 - 8 օգոստոս, 1943

Ծնվել է Ռումինիայի Կոստանցա քաղաքում: Ավարտել է Բուխարեստի համալսարանը և դրամատիկական արվեստի կոնսերվատորիան: Կատարելագործվել է Փարիզում, Բեռլինում, Հռոմում, Վիեննայում: 1940-41թթ եղել է Բուխարեստի Ազգային թատրոնի տնօրենը: Եղել է ժամանակակից նոր թատրոնի ջատագովներից, որի վառ արտահայտությունն է համարել Խորհրդային Ռուսաստանի թատերարվեստը: Բեմադրություններից են` Ռ.Շերիֆի «Ճանապարհորդության վերջը», Յ.Մինուլեսկուի «Անթև աղունիկներ» Ֆ.Հերբելի «Հուդիթ», Ժ.Տեպայի «Լրտեսուհին» և այլն: Հեղինակել է թատերագիտական մի շարք աշխատություններ` «Պատրվակներ ռումինական թատերագիտության համար» (1936թ.), «Շեքսպիր» (1938թ.), «Արվեստի սահմանագծերում» (1939թ.): Եղել է ռումինական Մեծ հանրագիտարանի խմբագիրներից: Ակտիվորեն մասնակցել է ՀՕԿ-ի Բուխարեստի մասնաճյուղի «Հայաստանյան երեկոներին»: Թարգմանություններով հանդես եկել «Անի» հայագիտական հանդեսում (ռումիներեն): Եղիշե Չարենցի և Միսաք Մեծարենցի որոշ գործեր թարգմանել է ռումիներեն: Միհայիլ կեղծանունով լույս է ընծայել բանաստեղծությունների երկու ժողովածու: Մահացել է Բուխարեստում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար